Աշխատանքի նկարագրություն
Creedroomz-ը փնտրում է հմուտ և պատասխանատու մոնտաժային մասնագետ, ով ունի հեռահաղորդակցման և էլեկտրական համակարգերի հետ աշխատանքային փորձ, ինչպես նաև մալուխների անցկացման ,սարքավորումների տեղադրման և տեխնիկական փաստաթղթերի վարման գործառնական փորձ։
Պարտականություններ
• Սարքերի, համակարգերի և սարքավորումների տեղադրում և միացում ,
• Տեխնիկական գծագրերի, պլանների և ձեռնարկների ընթերցում և կիրառում,
• Համակարգերի փորձարկում, ֆունկցիոնալ կարգավորումների կատարում և որակի ստուգում,
• Սարքավորումների պարամետրերի ճշգրտում՝ օպտիմալ աշխատանք ապահովելու համար,
• Տեղադրված համակարգերի ընթացիկ սպասարկում և վերանորոգում,
• Անվտանգության բոլոր կանոնակարգերի պահպանում:
Հմտություններ
• Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում,
• Հիմնական էլեկտրական սարքավորումներով աշխատելու ունակություն,
• Անվտանգության ընթացակարգերի իմացություն,
• Տեխնիկական կամ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու փորձ,
• Համակարգչային գրագիտության տարրական գիտելիքներ,
• Առաջադրանքները համակարգելու համար ինժեներների և այլ տեխնիկների հետ համագործակցելու ունակություն,
• Էլեկտրատեխնիկայի կամ հեռահաղորդակցման համակարգերի հավաստագրում կամ մասնագիտական ուսուցումը կդիտարկվի առավելություն,
• Կառուցվածքային մալուխային համակարգերի ստանդարտների և փորձարկման ընթացակարգերի իմացություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ , երկուշաբթի-ուրբաթ, (09։00-18։00)։
Հասցե՝ “Կովկաս” համալիր, գ․ Պռոշյան, Գևւորգ Չաուշի 122: